Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Ինչու են կանայք սեքսով զբաղվում (18+)

Ինչու են կանայք սեքսով զբաղվում (18+)

Իրական պատճառները, որոնք կանաց դրդում են սեքսով զբաղվելու, շատ ավելի անսովոր են, քան մենք կարող ենք պատկերացնել: Նիհարելո՞ւ, գլխացավը բուժելո՞ւ, թե ցավակցելո՞ւ նպատակով: Սինդի Մեստոնի և Դևիդ Բասսի «Why Women Have Sex» գրքում տրվում է դրա պատասխանը:

 

Իբուպրոֆենից ավելի լավ

 

Բոլորին է հայտնի «Միայն ոչ այսօր, սիրելի՛ս, գլուխս ցավում է» արտահայտությունը: Եվ իրոք, սեռական ակտի ժամանակ գլխի և պարանոցի մկանները լարվում են, իսկ օրգազմի պահին բարձրանում է արյան ճնշումը, որն էլ կարող է գլխացավ առաջացնել կամ այն ավելի խորացնել:

 

Սակայն, ինչպես նշում են գրքի հեղինակները, որոշ կանայք ձգտում են սեռական ակտի՝ գլխացավից ազատվելու նպատակով: Հեղինակները դա բացատրում են նրանով, որ սեռական ակտի ժամանակ օրգանիզմը «ուրախության հորմոն» է արտադրում, որը քիմիական բաղադրությամբ նման է մորֆիին, այդ հորմոնն էլ հենց ցավազրկման դեր է կատարում

 

Որովհետև նա լավ է համբուրվում

 

Տարածված այլ պատճառ է այն, որ տղամարդիկ լավ են համբուրվում: Մեստոնը և Բասսը գրում են, որ 90% մշակույթներում համբույրները ուղեկցում են սեռական ակտը: Շրթունքների վրա են զգացմունքային նեյրոնները: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է որ համբույրներն իջեցնում են «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի աստիճանը, որն էլ թուլացնում և հանգստացնում է: Համբույրը նաև զուգընկերոջ առողջության մասին տեղեկատվական բնույթ ունի. բերանի վատ հոտը հիվանդության նշան կարող է լինել:

 

Վրեժի համար

 

Որոշ կանայք խոստովանել են, որ սեքսով զբաղվում են անհավատարիմ զուգընկերոջից վրեժ լուծելու համար: 

 

Նիհարելու համար

 

Ինչպես գրում են գրքի հեղինակները, սեքսը օգնում է նիհարել, և որոշ կանայք այդ պատճառով հաճախ են սեքսով զբաղվում:  Ուսումնասիրությունները պարզել են, որ մեկ սեռական ակտը 100-250 կալորիա է վատնում: Եթե հաշվի առնենք, որ մեկ կիլոգրամ ճարպը 7000 կալորիա է պարունակում, ապա այս միջոցով կինը տարեկան նիհարում է միջինը 1,7 կգ-ով: 

 

Ամուսնական պարտականություն

 

Շատ կանայք, մասնավորապես ամուսնացածները, սեքսի պատճառ են համարում ամուսնական պարտավորվածությունը, եթե նույնիսկ դրանով զբաղվելու տրամադրություն չունեն: Շատ ընտանիքներում դա հավատքի պատճառով է տեղի ունենում: Տղամարդկաց, մեծամասամբ, վերաբերում են որպես ընտանիքի կերակրողների, որի դիմաց կինը պարտավոր է երեխաներին դաստիարակել, տան հոգսերը հոգալ և բավարարել ամուսնուն:

 

Կարեկցանքից դրդված

 

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դեռ մանկուց սովորեցնում են անհանգստանալ ուրիշների համար, կարեկցել նրանց: Մեծամասամբ կանայք են հիվանդներին արգանակ բերում, մեծահասակների համար թխվածքներ պատրաստում և… դժբախտ տղամարդկանց հետ սեքսով զբաղվում: 

 

Որպեսզի շուրջը չնայի

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք սեքսը օգտագործում են հարաբերությունների պահպանման համար: Նրանք զուգընկերոջ ցանկությունները կատարում են այն պատճառով, որպեսզի նա երջանիկ լինի:

 

Հմտությունները փորձարկելու համար

 

Բասսի և Մեստոնի կարծիքով՝ շատ երիտասարդ կանայք սեքսով զբաղվում են իրենց հմտությունները բարելավելու համար: Ոմանք ասում են, որ ցանկանում են փորձ ձեռք բերել: 

 

Հեղինակները նշում են, որ ինչքան կինը փորձառու է, այնքան մեծ է հավանականությունը, որ նա օրգազմի կհասնի:

 

Այլ ուսումնասիրություններ էլ պարզել են, որ կինը իր սեքսուալ գագաթնակետին է հասնում 30-40 տարեկանում:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ